Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում ավելի է հիմնավորվում. Կումայրի պատմական միջուկում գտնվող բազայի պարիսպներից ներս շինարարական բուռն ընթացք է։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մանրամասնել է՝ ասելով՝ հանրակացարաններ են կառուցվում զինծառայողների համար։
Ռուսական կողմին Գյումրու պատմական միջուկում կառուցապատման իրավունքը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն է տվել՝ հիմնվելով քաղշինկոմիտեի, ԿԳՄՍ նախարարության և քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի գնահատականների, հաստատումների և եզրակացությունների վրա։
Ռուսաստանի զինվորաշինարարական համալիրը՝ «Մեծ ամրոց» N 1 զինվորական թաղամասի օբյեկտների էսքիզային նախագիծը Գյումրու քաղաքապետարան է ներկայացրել 2023 թվականի մարտին։ Գասպարյանն ասում է՝ անմիջապես չեն հաստատել։
«Սկզբում մերժել ենք, որովհետև բերված նախագծերը չէին համապատասխանում պատմական միջավայրին, նաև հարկայնությունն էր բարձր, և տեսքը համահունչ չէր։ Դրա համար փոփոխության ենթարկվեց նախագիծը։ Մենք տվեցինք նոր առաջադրանք՝ համապատասխան գոտեվորման չափանիշներին։ Արդեն ներկայացվել է համապատասխան լիազոր մարմիններին և համաձայնեցվել»,- պարզաբանում է Գասպարյանը։
Ի սկզբանե ցանկություն է եղել կառուցել վառ գույներով 5 հարկանի շինություններ, կատարված փոփոխությունները կանգն են առել 2 և 3 հարկանի 2 հանրակացարանի կառուցման վրա։

Հարկերի հարցը լուծելուց զատ, ինչպե՞ս են պատմական միջավայրին համահունչ դարձվել շինությունները։ Մեր հարցին ի պատասխան՝ ճարտարապետն ասում է՝ գույները համապատասխան են. տուֆանման քարով են երեսպատվում։
«Ուղղանկյուն շենքեր են, ճակատներն էլ տուֆին նման քարով են արվում։ ԿԳՄՍՆ-ն ընդունել է, և մեր քաղաքի միջուկի տրամաբանության մեջ է։ 1 տարուց ավելի քննարկվել է, նոր՝ համաձայնո
Ճարտարապետը նաև վստահեցնում է՝ չնայած ռազմաբազան հուշարձանների պատմական միջավայրում է, հուշարձաններին ռուսները ձեռք չեն տալիս. շինարարությունն իրականացվում է հարակից հատվածներում։ Քաղաքապետարանը լայն լիազորություններ չունի, սակայն որոշակի վերահսկողություն կարողանում է իրականացնել։
Պատասխանատուները երբեմն-երբեմն լինում են տարածքում, հետևում իրականացվող շինարարության ընթացքին, նաև ուշադիր են, որ նախագծային շեղումներ չլինեն։ Իհարկե, այնքանով, որքանով թույլ է տալիս իրենց իրավասությունը, քանի որ ռազմաբազայի տարածքում կառուցվող հանրակացարանները և ցանկացած շինություն նախևառաջ ռազմաբազայի սեփականությունն են։
Գյումրիում գտնվող ռազմաբազան մոտ 3000 զինծառայող ունի, որոնք միայնակ կամ ընտանիքների հետ բնակվում են ռուսական 8-րդ զինվորական թաղամասում և Գյումրու այլ փողոցներում՝ վարձակալած բնակարաններում։
Բացի զինվորականներից, Գյումրիում 2018-ից տեղակայված է նաև Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը՝ ռազմաբազայում կարգուկանոնի պահպանության բարձրացման նպատակով։
ւթյունը տրվել»,- նշում է Գասպարյանը։
