Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջшնի Հանրապետության նախագահի օգնական Հիք մեթ Հшջիևի աշխատանքային հանդիպումը

Հունիսի 14-ին Դիլիջանում կայացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի աշխատանքային հանդիպումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր։ Ընդգծվել է երկկողմ շարունակական երկխոսության կարևորությունը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի համատեքստում:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ։
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները՝ նշելով, որ հաջորդ հանդիպումը կկայանա Ադրբեջանում:
ENG ⬇️
On June 14, a working meeting was held in Dilijan, Armenia, between Armen Grigoryan, Secretary of the Security Council of the Republic of Armenia, and Hikmet Hajiyev, Assistant to the President of the Republic of Azerbaijan.
During the meeting, the sides discussed a range of matters related to the peace agenda between Armenia and Azerbaijan. The importance of sustained bilateral dialogue was underscored in the context of efforts aimed at promoting lasting peace and stability in the region.
The parties also exchanged views on confidence-building measures between the civil societies of the two countries.
Armen Grigoryan and Hikmet Hajiyev decided to maintain working-level contacts confirming that the next meeting will take place in Azerbaijan.
Կիսվել սոց․ ցանցերում