Բաղրամյան պողոտայում երթևեկության դադարեցման կապակցությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել տրոլեյբուսային հ. 9 երթուղու ուղեգծում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նախկին ուղեգիծն էր՝ Ավան (սկիզբ) — Բաբաջանյան — Աճառյան — Ռուբինյանց փողոցներ — Կոմիտասի պող. — Մարշալ Բաղրամյան պող. — Սայաթ-Նովա պող. — Խանջյան փող. — Կրկես,
Հետադարձը՝ Գր. Լուսավորիչ — Մաշտոցի պող. — Մարշալ Բաղրամյան պող. և նույն ուղեգծով մինչև Ավան:
Փոփոխված ուղեգիծն է՝ Ավան (սկիզբ) — Բաբաջանյան — Աճառյան — Ռուբինյանց փողոցներ — Կոմիտասի պող. — Գյուլբենկյան — Հր. Քոչարի — Վ. Վեհափառի փողոցներ — Կոմիտասի պող., այնուհետև՝ նախկին ուղեգծով մինչև Ավան:
