Բոլոր պատգամավորները վաղը կարող են գալ իրենց աշխատատեղերը, բայց չփորձեն սադրել ոստիկաններին։
Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ միաժամանակ նշելով, թե հավատում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի անկեղծությանը։
«Բայց ես համաձայն չեմ պարոն Դանիելյանի հետ, պարոն Դանիելյանը թող մանդատը չդնի, թող դուրս գա Դաշնակցությունից, որը մեծ արհավիրքների հեղինակ է ու հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով վաղվա հնարավոր սադրանքներին՝ ԱԺ նախագահը քաղաքացիներին զերծ մնալու կոչ արեց։
«Զերծ մնացեք սադրանքներից, մի տրվեք բոլոր ստերին, որով ձեզ ոգևորում են, որ իրենք, պաշտպանված իրենց մանդատներով, ձեզ տանեն ու ներգրավեն տարբեր քրեական գործերի մեջ»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
