Ինչ փոփոխություններ կան տարադրամի շուկայում

Տարադրամի շուկայում արձանագրվել են նոր փոփոխություններ: Երեկվա ընթացքում կտրուկ անկում ապրած ու 2-3 դրամ միջին արժեքի հասած ռուսական ռուբու փոխարժեքն այսօր բարձրացել է:

Ըստ բանկերում և փոխանակման կետերում տարադրամի արժեքների հաշվիչ  Rate.am հարթակի, բանկերի մեծ մասում ռուբլին գնվում է 4-4,2, վաճառվում՝ միջինացված 4,5 դրամ փոխարժեքով:

ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 386,30 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 393,05 դրամը:

Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 413,16 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 427,69 դրամը:

Կիսվել սոց․ ցանցերում