Գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին․ Փաշինյանը՝ ՀՀ տվյալները վիրտուալ տիրույթում պահելու մասին

ՀՀ-ն միջազգային տերմանաբանությամբ ասած որդեգրում է «Ամպայինն առաջինը» քաղաքականություն:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա մանրամասնեց, թե ինչ է դա նշանակում.

«Որ մենք մեր պետական տվյալները պիտի պահենք վիրտուալ տիրույթում: Այս քաղաքականության որդեգրումից հետո, եթե չունենք հիմնավորում շատ հստակ և հասկանալի, թե ինչու այդ տվյալը չպիտի պահենք վիրտուալ տարածքում, այդ տվյալը մենք չենք պահելու ֆիզիկական տարածքում. ինչո՞ւ, առաջինը՝ ֆիզիկական տարածքում պահելը շատ մեծ ծախսերի հետ է կապված:

Հիմա աշխարհում էդ ընդունված ծառայություն է, երբ վիրտուալ տարածքում առաջարկվում են տարածքներ՝ տիրույթներ, որտեղ այդ տվյալները կարող են պահվել: Այստեղ մեր ընկալմամաբ կան որոշակի կիբեռռիսկեր, բայց աշխարհը այդ ռիսկերը հասցեագրում է»:

Վարչապետը նշեց՝ ամբողջ հաշվարկն այն է, որ այդ տվյալները ամպային տիրույթում պահելով ավելի քիչ պետական միջոցներ կծախսնեբ, այդ տվյալների վնաստեվոլու, կորելու, ոչնչանալու հանավանականությունը կնվազի, այդ տվյալների օգտագործելիության օպերատիվությունը և մատչելիությունը կմեծանա և ըստ էության ավելի տեխնոլոգիական մոտեցում կցուցաբերվի տվյալների կառավարմանը:

«Նույն ամպային տիրույթում մի քանի շերտերով է պահվելու։ Քանի որ նոր բան է, փուլային տարբերակով ենք գնում, որ ամեն ինչ չլցնենք, էդտեղ հետո մատներս միամիտ կպնի ու պարզվի որ ամբողջը կորսվել է»,- ասաց նա։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ նմանատիպ մի հարց էր ուզում տալ․

«Ճիշտն ասած՝ այդպիսի հարց էի ուզում տալ, բայց կնոպկեն չէի մտածել։ Մտածում էի՝ բա որ լույսերը մի օր գնաց, կարողա  18 տարի ամեն ինչ լավ լինի, 19-րդ տարում ինտերնետի կաբելը կտրվեց,  պարզ ձևակերպումներ ենք տալիս, բայց մի օր այդ համակարգը խափանվեց, ինչ-որ մի քաղաքացու պետք է մի ծննդական, որը թղթով կար, հիմա չկա, դա հասկանանք մի հատ»,- ասաց նախարարը։

Փաշինյանը նկատեց, որ այդ հարցերը արդեն 50 տարի առաջ այլ երկրները, որոնք կիրառում են ծրագիրը, մտածել են դրանց մասին․

«Սա մենք գիտեք ինչի մասին ենք խոսում, սա միևնույնն է, որ մենք գութանը ձիու վրայից հանում ենք, գցում տրակտորին, այն ժամանակ էլ բազմաթիվ մտավախություններ են եղել դրա հետ կապված։ Ես հիշում եմ 90-ականներին ՀՀ-ում մտածում էինք, որ այս ավտոմատ փոխանցումատուփերով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են, ցեխի մեջ խրվում են, արագություն չեն հավաքում և ճիշտը ձեռքի շարժիչով մեքենաներն են։ Նույնն  էլ սա է, մենք ավտոմատ փոխանցումատուփի պետք է անցնենք տվյալների պահպանման շրջանում»,- նշեց վարչապեը:

Կիսվել սոց․ ցանցերում