Նախարարության քրգործերի բովանդակության մեջ խորանալու ժամանակ ու ցանկություն չի եղել, թիմը լավ է աշխատում․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ ի թիվս այլ հարցերի, պատասխանեց նաև նախարարությունում չարաշահումների մեղադրանքներով առկա աղմկահարույց գործերի վերաբերյալ հարցին։

Պապոյանն ասաց՝ քրեական գործերի բովանդակության և էության մեջ ոչ ժամանակ է եղել, ոչ էլ ցանկություն խորանալու, դա իր գործը չէ

«Դրանք իրավապահների գործն են, կքննեն և որոշումներ կկայացնեն»,- ասաց նա։

Պապոյանն անդրադարձավ ինտենսիվ այգիների հետ կապված չարաշահումներին։

«Այստեղ դրական իրավիճակ ունենք, որ բազմաթիվ քաղաքացիներ ունենք՝ տասնյակներով, որոնք ասել էին 11 հա այգի ունեն, բայց մենք ասել ենք՝ ո՛չ, 7 հա է, հիմա իրենք գալիս են, կնքում համաձայնագիր, որ փոխհատուցում ստանան»,-ասաց նա։

Ընդհանուր առմամբ, ըստ նախարարի, բնականոն աշխատանքային ընթացիք մեջ են։

«Թիմը լավ աշխատում է՝ ծանրաբեռնված, օրնիբուն, մեր ամենօրյա նպատակն է կառավարության կողմից նախանշված 7 տոկոս տնտեսակա աճն ապահովենք։ Բոլորս ամեն առավոտ գալիս ենք աշխատանքի և գնում ենք շատ ուշ՝  նույն նպատակով»,- ասաց Պապոյանը։

Կիսվել սոց․ ցանցերում