Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի դեմ միջпւկшյին հարվածների զпրшվшրժпւթյուններ է անցկացրել

Հյուսիսային Կորեան վարժանքներ է անցկացրել, որոնք ներառում են միջուկային հրթիռների նմանակված արձակում Հարավային Կորեայի թիրախների ուղղությամբ, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը:

Հարավային Կորեայի գլխավոր հրամանատարական կենտրոնների և օպերատիվ օդանավակայանների դեմ միջուկային հարվածների մոդելավորումը Փհենյանի պատասխանն էր օգոստոսի վերջին Հարավային Կորեայի` ԱՄՆ-ի հետ համատեղ անցկացված զորավարժություններին, հայտնում է DW-ն։

 

ԿԺԴՀ-ի կողմից այդ գործողությունները «համարժեք են ԱՄՆ-ի կանխարգելիչ միջուկային հարվածի պլաններին», գրում է Reuters-ը։

Զորավարժությունների շրջանակներում Փհենյանը երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել դեպի ծով, որոնք պայթել են օդում՝ կեղծ թիրախներից 400 մետր բարձրության վրա։ Դա տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սկսեց Սեուլի հետ համատեղ զորավարժությունների օդադեսանտային մասը՝ տարածաշրջանում տեղակայելով B-1 Lancer ռմբակոծիչներ:

Զորավարժությունների մեկնարկից քիչ առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ռազմական արդյունաբերության բոլոր ձեռնարկություններին կոչ է արել արագացնել տարբեր տեսակի զենքերի և սարքավորումների զանգվածային արտադրությունը։

Կիսվել սոց․ ցանցերում