Հարավային Կորեայի Սшհմանադրական դատարանը հաստատել է երկրի նախագահի իմփիչմենթը

Կորեայի Հանրապետության Սահմանադրական դատարանը միաձայն հաստատել է նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթը` վերջնականապես հեռացնելով նրան իշխանությունից։

Բոլոր ութ դատավորները կողմ են արտահայտվել իմպիչմենտին։ Իշխանությունից վերջնական հեռացման համար անհրաժեշտ էին նրանցից առնվազն վեցի ձայները։

Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրության դեպքերի պատճառով։ Պատգամավորները հինգ մեղադրանք են առաջադրել նախագահին:

Դատավորները եզրակացրել են, որ ռազմական դրություն սահմանելու իրավական հիմք չի եղել։ Սահմանադրությունը թույլ է տալիս դա անել միայն պատերազմի, զինված բախումների կամ ազգային այլ արտակարգ իրավիճակների դեպքում։

«Գործող ռազմական դրությունը սահմանվել է ռազմական դրության (նման միջոցի կիրառման) հիմնական չափանիշների խախտմամբ»,- ասվում է դատարանի վճռում։

Կիսվել սոց․ ցանցերում