Հարավային Կորեայի շարունակում են մոլեգնել պատմության մեջ ամենասաստիկ անտառային հրդեհները: Զոհերի թիվը հասել է 31-ի:
Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
8 մարդ ծանր, 36-ը՝ թեթև վնասվածքներ են ստացել։
Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին։
Երկրի հարավ-արևելքում մոլեգնող անտառային հրդեհները վնասել են 4015 տուն, 1914 գյուղատնտեսական և անասնաբուծական օբյեկտ, 7 տաճար և 986 այլ շինություններ:
11 տարածաշրջանում այրվել է մոտավորապես 48 հազար հեկտար անտառ, ինչի հետևանքով 3307 մարդ հարկադրված է եղել լքել իր տունը:
