Ֆիդանն ու Բшյրամովը տարածաշրջանային իրավիճակի շուրջ մտքեր են փոխանակել

Հունիսի 17-ին հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են երկու երկրների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունները։

Զուգահեռ քննարկվել են Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման հարցեր։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

Կիսվել սոց․ ցանցերում