Ուր գնում ես, ասում են՝ խաչքար դնենք, հասկացանք, ինչքա՞ն. մեր նШհատակները զПհվել են, որ երեխեքը ազատ ապրեն. վարչապետ

«Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքը ազատ ապրեն»։

Այս մասին Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ նահատակները զոհվել են ոչ թե նրա համար, որ երեխաների պարանոցին խաչքարեր կապվեն, այլ, որ նրանք ապրեն։

«Ուր գնում ես, ասում են՝ եկեք խաչքար դնենք, հա, հասկացանք, ինչքա՞ն խաչքար դնենք. մեկ, երկու, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի խաչքար դնենք, ասենք՝ քարշ տվեք երեխեք, սա ձեր առաքելությունն է։ Կամ խաչքարերը ոտքերից կապենք, ասենք՝ քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքի վզից խաչքար կապե՞նք, ո՛չ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալը ամոթ չլինի»,- համոզմունք է հայտնել երկրի ղեկավարը:

Կիսվել սոց․ ցանցերում