Այս նկարները շատ բանի մասին են խոսում, այս նկարներում արտացոլված է մեր նախկինն ու ներկան, մեր կորուստներն ու ձեռքբերումները և ամենակարևորը՝ մեր խաղաղ ապագայի տեսլականը:
Առաջին նկարում պահածոների բանկաներով կառուցված պաշտպանական սահմանն է, որը նախկին իշխանությունները ներկայացնում են որպես անառիկ և անանցանելի պատնեշ: Ինչքան կյանքեր կորսվեցին այս մետաղյա բանկաների հետևանքով, ինչքան փողեր մսխվեցին իբր ամրաշինական աշխատանքներ իրականացնելու համար: Այս երկաթյա բանկաները մեզ վրա շատ թանկ նստեցին:
Երկրորդ նկարում արդեն պետական սահմանն է, սահմանազատված և սահմանագծված, առանց խրամատների և երկաթյա բանկաների: Այս սահմանը միջազգայնորեն ճանաչված մեր սահմանն է, որը լինելու է անվտանգ և պաշտպանված: Հենց սրա մասին ենք ասում, երբ խոսում ենք, որ պետք է մեր սահմանները հստակեցվեն, քանի որ հստակեցված սահմանը անվտանգ է, իսկ չհստակեցված սահմանում մշտապես լինելու են զոհեր:
Այ սա է այն ցայտուն տարբերությունը նախկին և ներկա իրականությունների մեջ, երբ մեկը ամեն ինչ անում էր, որ պետական փողերը մտնեն իր գրպանը, իսկ մյուսն ամեն ինչ անում է, որ խաղաղություն լինի, իսկ սահմանը անվտանգ:
Հ.Գ. Համոզված եմ, որ նախկինները հիմա նախանձով են նայում այս իրողությանը, քանի որ նրանք էլ են գիտակցում, որ խաղաղությունն այլընտրանք չունի, իսկ պետական սահմանը պետք է լինի հստակ և միջազգայնորեն ճանաչված:
Աղբյուրը՝
