Շան կծելու հետևանքով Եղեգնաձորի ԲԿ-ից 4 երեխա է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխաների մոտ առկա են եղել վերջույթների կծած վերքեր։ Դրանք մշակելուց և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանցից երեքը վերադարձել է Եղեգնաձոր, իսկ մեկը շարունակում է գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վնասվածքաբանության բաժանմունքում։
Այս մասին հայտնում են ԲԿ-ից:
Երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Երեկ կատարվել է վակցինացիա, իսկ այսօր՝ իմմունոգլոբուլին:
Ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին, Եղեգնաձորում շունը 4 երեխայի էր կծել. բոլորը տեղափոխվել էին Երևան:
