Մասիս համայնքում շարունակվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Դաշտավան բնակավայրում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագրի այս փուլում կասֆալտապատվեն Բաղրամյան, Վարդազարյան և Տավուշի փողոցները, ինչպես նաև Սարմեն փողոցից Շիրազի փողոց տանող ճանապարհահատվածը՝ ընդհանուր 11 702 քմ մակերեսով։
Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Մասիս համայնքում բարեկարգման ծրագրերը շարունակական են։
