Վանաձորում՝ սգո սրահի մոտ, հնչել են կրшկпցներ, կա վիրավոր. հայտնաբերվել են 3 տեսակի հրազենից կրակված պարկուճներ

Օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ  է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տարվել իրենց մոտ:

Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում օգտագործվել է «TT», «Մակարով» տեսակի ատրճանակներ և ինքնաձիգ:

Կիսվել սոց․ ցանցերում