Դաշնակներն իրենց քաղաքական պապայություն արած Սերժ Սարգսյանին հայհոյում, համարում են ռեզին. Չախոյանը 3 արձանագրում է արել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը 3 կարևոր արձանագրություն է արել Գերասիմ Վարդանյանի մասնակցությամբ հրապարակված ձայնագրությունների մասին:

«Համացանցում հրապարակված ձայնագրություններից պարզվեց,

  • Դաշնակներն իրենց քաղաքական պապայություն արած Սերժ Սարգսյանին հայհոյում ու համարում են ռեզին։
  • Բագրատին դաշնակներն են համոզելով բերել Երևան՝ քամահրանքով անվանելով «էդ բիձա»։
  • Դաշնակները մեղադրում են Բագրատին՝ իրենց խաբելու ու գցելու համար։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «սրբազանների», «ինքնաբուխ» շարժման, 134 տարվա պատմություն ունեցող դաշնակների ու քաղաքական ռեզինների մասին»,-գրել է Չախոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում