Սև ծովում դրпնը հшրվածել է թпւրքական նավի. կա 1 զпհ, 3 վիրшվոր

Թուրքական Mv Reyhan Sarı բեռնատար նավը, որը ածուխ էր տեղափոխում Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի թուրքական Տրապիզոն, Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի գրոհի:

Ինչպես հաղորդում է թուրքական Sabah թերթը՝ հարվածի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երեք նավաստիներ վիրավորում են ստացել:

«Թուրքական նավի վրա անօդաչուի հարվածի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զրկվել է կյանքից, երեք այլ նավաստիներ վիրավորվել են»,- նշել է թերթը:

Կիսվել սոց․ ցանցերում