Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի պլատֆորմը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեին նվիրված ֆորում

20 հունիսի, 2024 – Երևան, Հայաստան

Այսօր Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Ֆորումը տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա էին նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ։

Մասնակիցները կարևորեցին Հայաստանի՝ եվրոպական ազգերի ընտանիքին միանալու անհրաժեշտությունը, քանի որ դա Հայաստանի ժողովրդի համար կապահովի անվտանգության և բարգավաճման ավելի բարձր մակարդակ և կբարելավի մարդու և քաղաքական իրավունքները Հայաստանում: Մասնակիցները նաև քննարկեցին ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ Հայաստանի քաղհասարակության, բիզնեսների և անհատ քաղաքացիների կողմից լուրջ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի երկիրը հասնի և պահպանի եվրոպական չափանիշները մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության, կառավարման, տնտեսության, հարկման, կանանց և փոքրամասնությունների իրավունքների։

Շահագրգիռ քննարկումներից հետո մասնակիցները ստորագրեցին մի բանաձև, որով Հայաստանի կառավարությանը կոչ արվեց համաժողովի անցկացման օրվանից չորս ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հանրաքվե:

Ֆորումի ամբողջական հեռարձակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=9uw1qRiDJSc

 

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի լրատվական ծառայություն

Կիսվել սոց․ ցանցերում