Թпւրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի Հանրապետության՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը:

Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Պաղեստին պետությունը։

Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին Երևանի հայտարարությունից հետ Իսրայելի ԱԳՆ-ն խիստ նկատողություն տալու համար զրույցի է կանչել Թել Ավիվում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանին:

Իսրայելում Հայաստանի դեսպանի հետ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում դեռ տեղի չի ունեցել։

Կիսվել սոց․ ցանցերում