Ինձ քրոջ նման էր Լալան, շատ թանկ էր, գույն էր իսկապես. Աշոտ Ղազարյան

«Ինձ համար շատ հարազատ ու թանկ էր Լալան, քրոջ նման էր: Կինոյում շատ էր դուրս գալիս սցենարից, իմպրովիզներ անում, գույն էր իսկապես»:

Այս մասին Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասել է դերասան, Մնացականյանի խաղընկեր Աշոտ Ղազարյանը:

«Յուրաքանչյուր կոմիկի մեջ էլ դրամատիզմ կա: Լալան մեծ դերասանուհի էր, մեծ մարդ էր, մեծ ցավ էլ պատճառեց», -նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ իրեն ու Հրանտ Թոխատյանին «Լալան որբացրեց»:

Հիշեցնենք՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում  տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը:

Դերասանուհին հանկարծամահ է եղել հունիսի 22-ի լուսադեմին:

Լալա Մնացականյանը 66 տարեկան էր:

Կիսվել սոց․ ցանցերում