Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ՊՆ-ին, հայտնում են, որ Սոթքին հանդիակաց ուղղությամբ տեղակայված դիրքերում հրաձգության հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Մուհամմեդ Ռամիզ օղլու Թաղիևը։
Քիչ անց ռազմական գերատեսչությունը հայտնել է ևս 2 վիրավորի մասին՝ չհրապարակելով անուններ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական սադրանքի պատասխանատվությունը բադել է հայկական կողմի վրա՝ նշելով, որ կրակը շարունակվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ:
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
