Ծիրանն է ափսոս…

Աշտարակի համայնքի  Ձորափ գյուղի բնակիչ Արմեն Ավդալյանը ծիրանի այգու մշակմամբ է զբաղվում: Հյուսիս-հարավ ճանապարհն այդ այգու մոտով է անցնում: Առուն, որը պետք է ոռոգեր իր այգին, ընկել է  ճանապարհի տակ, քանդել են:

<Այնտեղով  խողովակ է անցնում, ինձ ասացին, որ այնտեղ մի պտուտակ դնեմ, միացնեմ, որ բերեմ-հասցնեմ այգի, որպեսզի ջրեմ: Անընդհատ զանգեցի շինարարական կազմակերպության <ABE> ֆիրմա, ասացին` այսօր կանենք, վաղը կանենք, վերջերս էլ ասացին, որ կարող ենք մի պտուտակ թողնել, որ  շլանգով ջրես: Ես էլ ասացի, թե ինչպես կարելի է նման բան անել, բա վաղը, որ հարեւանը գա, ասի, թե այդ խողովակը հանի, գնա, ի?նչ եմ անելու: Հիմա երկրորդ տարին է, ինչ բերքս փչանում է >- lragrogh.com-ին ահազանգեց Ձորափի բնակիչը:

Արմեն Ավդալյանն ասում է, որ մեկ ամսից ավելի է, ինչ զանգահարում է Հյուսիս-հարավ  ճանապարհի   յոթ կիլոմետր հատվածի դեպարտամենտի պատասխանատու տիկին Իզաբելլային, սակայն չեն պատասխանում:

Տիկին Իզաբելլան նույն համառությամբ չպատասխանեց նաեւ մեր հեռախոսազանգերին. նրա հեռախոսահամարը արգելափակված էր:

Հուսով ենք` մեր ահազանգից հետո անպատասխան չեն թողնի Արմեն Ավդալյանի զանգերը եւ կօգնեն գյուղացուն, որպեսզի նրա բերքը չփչանա:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում