Թուրքիան գոհ է Պաղեստինի պետության անկախությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումից։
Այս մասին կուսակցության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք ուրախ ենք վարչապետ պրն․ Փաշինյանի գլխավորությամբ Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշմամբ»,- ընդգծել է նախագահը։
Հիշեցնենք՝ հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստին պետությունը։
