Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Պավել Պոպովը

Ռուսաստանի անվտանգության ուժերը ձերբակալել են ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Պավել Պոպովին։

Այս մասին օգոստոսի 29-ին Lenta.ru-ին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Գործակալության տվյալներով՝ բանակի պահեստային գեներալ Պավել Պոպովը կալանավորվել է խարդախության գործով, որը կապված է «Патриот» զբոսայգու պահպանման և շահագործման հետ: Այն Պոպովը վերահսկել է 2021-2024 թվականներին։

Հետաքննությունը կարծում է, որ նրա հանցակիցներն են եղել այգու տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովը և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ Վլադիմիր Շեստերովը, ովքեր քրեական պատասխանատվության են ենթարկվել:

Կիսվել սոց․ ցանցերում