Չնայած պաթոսախեղդ ելույթներին՝ դաշնակները փաստացի պատրաստ են ՀՀ պետականությունը զոհաբերել, ՀՅԴ շրջաբերականը վկա. Չախոյան

«Հիմա դաշնակները ՀՀ անկախությանը դեմ լինելով կո՞ղմ են․ թե՞ կողմ լինելով դեմ են»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարցադրում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.

«Էրթամ ձեզի համար շրջաբերական բերեմ ․․․

ՀՀ անկախությունը զիջելու մասին դաշնակների հայտնի շրջաբերականի հրապարակումից հետո նույն դաշնակները վերջին երեսպաշտի նման բնականաբար կշարունակեն ելույթներ ունենալ ազգային վեհ արժեքներից, հայրենասիրությունից, հայրենիքի փրկությունից։

Ու չնայած պաթոսախեղդ ելույթներին՝ փաստացի պատրաստ են ՀՀ պետականությունը զոհաբերել, ՀՅԴ շրջաբերականը վկա»:

Կիսվել սոց․ ցանցերում