Կոտայքում բեռնատարը բախվել է քարով բարձված «ԶԻԼ»-ին. քարերը փակել են ճանապարհի երթևեկելի հատվածը

Օգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 22:40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու քարով բարձված «ԶԻԼ»-ը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «ԶԻԼ»-ը կայանված է եղել, երբ «MAN» բեռնատարը բախվել է «ԶԻԼ»-ին, ինչի հետևանքով էլ բարձված քարերի մեծ մասը թափվել ու լցվել են ճանապարհին, իսկ «MAN»-ն էլ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին։

Կիսվել սոց․ ցանցերում