Ապրանքանշանը ցուցադրում է նոր ու ցնցող «Հեռախոս-դրամապապանակ» կոնցեպտը և HONOR V Purse-ը, ինչպես նաև ներկայացնում է HONOR Magic V2 մոդելն ու HONOR 90 մոդելի նոր գունային լուծումը։
[Բեռլին, Գերմանիա – Սեպտեմբեր 1, 2023] Համաշխարհային ճանաչում ունեցող HONOR տեխնոլոգիական բրենդը IFA 2023 շրջանակներում այսօր ներկայացրեց սմարթֆոնների ապագայի վերաբերյալ իր ռազմավարական տեսլականը։ Ընկերության կողմից կազմակերպած «Unfold Tomorrow» ծրագրային սեսիայի ընթացքում HONOR-ի գլխավոր տնօրեն Ջորջ Ժաոն հայտարարեց, որ ապրանքանշանը ձգտում է զանգվածայնացնել ծալովի սմարթֆոնները նորագույն մարդակենտրոն տեխնոլոգիաների օգնությամբ՝ ներառյալ HONOR-ի ամենաթեթև և ամենաբարակ սմարթֆոնը՝ Magic V2-ը։ Ապրանքանշանը ներկայացրեց նաև HONOR V Purse նոր կոնցեպտը, որը ծալվող սմարթֆոնը վերածում է կրելի նորաձև դրամապանակի, որը անսահման հնարավորություններ է բացում ոճի և ինքնադրսևորման համար։
«HONOR ծալվող սմարթֆոնները երկար ճանապարհ են անցել, և յուրաքանչյուր իտերացիան իրենից նոր տպավորիչ նվաճում է ներկայացնում դիզայնի, ֆունկցիոնալության և երկարակեցության տեսանկյունից», — ասաց Ջորջ Ժաոն, HONOR-ի գլխավոր տնօրենը։ «Ավելին, մեր «հեռախոս-դրամապանակ» կոնցեպտի շնորհիվ, որը մարմնավորվել է HONOR V Purse-ում, մենք բացահայտում ենք նոր կայուն լուծումներ, որոնք նորագույն ծալովի տեխնոլոգիաները կիրառում են ստեղծագործ մտքի զարգացման և ապագայի կենսակերպի ձևավորման համար»։
Գծելով նորաձևության նորագույն տեխնոլոգիաների հաջորդ սահմանը
HONOR-ը ստանձնում է ապագայի կենսակերպը ձևավորողի դերը և ներկայացնում է HONOR V Purse-ը՝ «հեռախոս-դրամապանակ» նոր կոնցեպցիան, որը կստիպի այսուհետ դիտարկել էլեկտրոնային սարքերը որպես ինքնաարտահայտման անսահման հնարավորություններ պարգևող նորաձև սպառողական ապրանքների մի նոր տեսակ։

Ամբողջական նյութը՝
