Ավտոմեքենան բախվել է կուտակված շինարարական փայտին, այնուհետ էլեկտրական սյանն ու բռնկվել

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի խճուղուց Սայաթ-Նովա գյուղ տանող ճանապարհահատվածին այրվում է ավտոմեքենա և փայտ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնված 1963 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կուտակված շինարարական փայտին և էլեկտրական սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։40-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել են ավտոմեքենան, կուտակած փայտը (մոտ 20 խմ), էլեկտրական սյունը՝ մասամբ։

Կիսվել սոց․ ցանցերում