Հրդեհ է բռնկվել Կուտականի դաշտերում

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13:28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կուտական գյուղի դաշտերում:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։33-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է մոտ 30 հա հնձած արտ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ տրակտոր։

Կիսվել սոց․ ցանցերում