Տեսանյութ․այս շենքը ընդամենն անշունչ մի առարկա է, այն պետք է ապրեցնեք դուք. վարչապետը տիկնոջ հետ այցելել է նորակառույց դպրոցներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ շրջայց է կատարել հանրապետությունում նոր կառուցված որոշ դպրոցներում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցը: Ուսումնական հաստատության 2019 թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Կառուցված ավագ դպրոցը նախատեսված է 520 աշակերտի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցի բացման առիթով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է դպրոցը՝ որպես տուն ընկալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, այն չկոթողացնելու տրամաբանությունը, որը մեզանում շատ է տարածված: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարության կողմից իրականացվող դպոցաշինության այս ծրագիրը պետք է նպաստի ոչ թե դպրոցների, գիտելիքի կոթողացմանը, այլ դրանց մարդկայնացմանը, առօրեականացմանը, որպեսզի ավելի հասանելի լինեն մարդկանց:

Կիսվել սոց․ ցանցերում