Ստեղծված իրավիճակում խոսել Արցшխի միջազգային ճանաչման մասին՝ կամ ինքնախաբեություն է, կամ, ինձ թույլ եմ տալիս մի նորաբանություն հնարել, ժողովրդախաբեություն․Վահրամ Աթանեսյան

Ստեղծված իրավիճակում խոսել Արցախի միջազգային ճանաչման մասին՝ կամ ինքնախաբեություն է, կամ, ինձ թույլ եմ տալիս մի նորաբանություն հնարել, ժողովրդախաբեություն: Համոզված եմ, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Ստացվում է, որ երբ Արայիկ Հարությունյանը եւ Սամվել Բաբայանն են խոսում Բաքվի հետ բանակցելու, առայժմ միջանկյալ կարգավորումներ գտնելու հրատապության մասին, ապա ,,ժողովուրդը չի ընդունում,,: Իսկ երբ այդ մասին խոսի նոր իշխանությունը,-իսկ այլ խոսույթ նա պարզապես չի կարող ունենալ եւ չպետք է ունենա,- ժողովուրդը կընդունի՞: Այսինքն, նա իր կողմից ընտրված նախագահին, իր մանդատով ԱԺ-ում երկրորդ ուժ ներկայացված կուսակցության առաջնորդին, ՊԲ նախկին հրամանատարին հավատ չի ընծայում, բայց լիովին վստահում է ավելի քան երկու տարի ձգված ինտրիգների արդյունքում ձեւավորվելիք իշխանությա՞նը: Արցախի ապագայի համար պատասխանատվության ամբողջ բեռը ներկա պահին ծանրացած է ԱԺ Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքի եւ Միսնական հայրենիք խմբակցության ուսերին: Կկարողանա՞ն հաղթահարել էքզիստենցիալ փորձությունը՝ իրացնելի կմնա Արցախի սուբյեկտությունը եւ էթնիկ-քաղաքակրթական ինքնությունը պահպանելու վերջին հնարավորությունը: Պար-տա-վոր են:

Աղբյուրը՝

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02jJ5586EWDsr8iDqjp1uh6NTRyMUoGrKpLrCPP9ksot98fXxP9sGATG27eDqZKXC8l&id=100009118389831

Կիսվել սոց․ ցանցերում