Վայոց ձորի ջերմ պահերը. լուսանկարներ վարչապետի այցից

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վայոց ձորում է:

Այցը մեկնարկել է Ջերմուկի և ՀՀ այլ քաղաքների փոքր օդանավակայանների գործարկման, ավիացիայի զարգացման քննարկումներով: Այնուհետ վարչապետը ծանոթացել է ընթացքի մեջ գտնվող և իրականացված աշխատանքներին:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. «Վայոց ձորի ջերմ պահերը»:

 

Կիսվել սոց․ ցանցերում