Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ադрբեջшն մեկնելուց

Ֆրանսիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ադրբեջան մեկնելուց:

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պաշտոնական Բաքուն արձագանքել է այս նախազգուշացմանը՝ այն  համարելով անհիմն:

«Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության նախազգուշացումը Ադրբեջան մեկնելու վերաբերյալ, որը վերաբերում է չհիմնավորված պնդումներին, թե իբր Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացիներ են ձերբակալվում և հետապնդվում։ Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ որոշումն ու հայտարարությունը վկայում է Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու այս երկրի մտադրության մասին»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

Կիսվել սոց․ ցանցերում