Քանի դեռ ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ միջադեպերի վտանգը կպահպանվի։
Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Մենք պետք է մշտապես զգոն լինենք, քանի դեռ հակամարտությունը կամ ակտիվ ռազմական գործողությունները չեն ավարտվել: Կարծում եմ, որ որևէ լուրջ բանի հավանականությունը չի կարելի բացառել»,- ասել է նա ԱԷԿ կատարած այցից հետո։
Գրոսսին հանդիպել էր Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Գերման Գալուշչենկոյի, միջուկային կարգավորման ուկրաինական պետական տեսչության նախագահ Օլեգ Կորիկովի և Ուկրաինայի Էներգոատոմի ղեկավար Օլեգ Կոտինի հետ։
Սպասվում է, որ այս շաբաթ Կալինինգրադում նա կհանդիպի Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ։
