ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Մկրտիչ Մկրտչյանին պատկանող շոկոլադե կոնֆետների արտադրամասում («LEE CHOCOLATE» ապրանքանիշ, ք․ Երևան, Օդեսայի փ․) վերացվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները:
Այս մասին հայտնել է տեսչական մարմինը:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:
