Տորթ <<Բաունտի>>

Բաղադրիչներ

  • կարագ — 250 գր․
  • կաթ — 5 ճ․գ․
  • շաքարավազ — 1 բաժակ
  • փխրեցուցիչ — 2 թ․գ․
  • կակաո — 3 ճ․գ․
  •  ալյուր — 1,5 բաժակից մի քիչ պակաս
  • ձու — 4 հատ
  • վանիլին
  • Միջուկի համար `
  • կաթ — 500 մլ․
  • կարագ — 200 գր․
  • սպիտակաձավար — 6 ճ․գ․
  • շաքարավազ — 2 ճ․գ․
  • կոկոսի քերուկ — 200 գր․
  • Գլազուրի համար՝
  • շաքարավազ — 9 ճ․գ․
  • կարագ — 50 գր․
  • թթվասեր — 6 ճ․գ․
  • կակաո — 3 ճ․գ․

Պատրաստման եղանակը

  • Խմորը պատրաստելու համար կարագը լավ հարել շաքարավազի հետ , մեկ-մեկ ավելացնել ձվերը , կաթը , փխրեցուցիչը , կակաոն, ալյուրի հետ խառնած վանիլինը։
  • Ջեռոցը տաքացնել 180 C , ընտրել 21-22 սմ տրամագծով տապակ, յուղել , խմորը լցնել մեջը և թխել մինչև պատրաստ լինելը (35-40 րոպե), հովացնել , բաժանել երկու շերտի։
  • Միջուկը պատրաստելու համար կաթսայի մեջ լցնել կաթը , սպիտակաձավարը և եռացնել։
  • Հետո ավելացնել կարագը և եփել մինչև թանձրանալը , որից հետո ավելացնել շաքարավազը , կոկոսի քերուկը ։
  • Ընտրել կաղապարը , մեջը դնել բիսկվիտի առաջին շերտը , վրան փռել միջուկը , դնել բիսկվիտի երկրորդ շերտը ։
  • Գլազուրը պատրաստելու համար անհրաժեշտ մթերքները խառնել իրար եփել , վերջում ավելացնել կարագը և պատրաստի գլազուրով ծածկել տորթի երեսը։
Կիսվել սոց․ ցանցերում