Տնական մայոնեզ 5 րոպեում

Մայոնեզը պատրաստի սոուս է, որը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ: Հիմնական բաղադրիչներն են բուսական յուղը, քացախը և ձուն:

Տնական մայոնեզը համեղ է, խիտ, ունի հաճելի կրեմային կառուցվածք և փայլուն մակերես:

 

Բաղադրիչները․

— Բուսական յուղ՝ 200 մլ
— Մանանեխ՝ 1 թեյի գդալ
— Ձու՝ 1 հատ
— Աղ՝ ½ թեյի գդալ
— Շաքարավազ՝ 1 թեյի գդալ
— Քացախ 9%՝ 1 թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները նախապես պետք է հանել սառնարանից և թողնել սենյակային ջերմաստիճանում. դրանք բոլորը պետք է նույն ջերմաստիճանի լինեն։

1. Տարայի մեջ լցնում ենք ձուն, մանանեխը, շաքարավազը, աղը և քացախը։

2. Բաղադրիչները խառնում եք բլենդերի միջոցով՝ միջին արագությամբ։ Խառնելիս համոզվեք, որ դեղնուցը հարված է՝ մինչև սպիտակ զանգված ստանալը։

3. Շարունակելով հարել, բարակ շիթով լցնում ենք բուսական յուղը և հարում մոտ 1 րոպե։

4. Խառնուրդը կսկսի խտանալ՝ մայոնեզը պատրաստ է։

Եթե մայոնեզը ձեզ չափազանց խիտ կթվա, այն նոսրացրեք փոքր քանակությամբ եռացրած սառը ջրով կամ կեֆիրով։

Եթե հետևեք տարրական կանոններին, միշտ լավ է ստացվում։ Գործընթացը տևում է հաշված րոպեներ։

Բայց եթե ինչ-ինչ պատճառներով մայոնեզը լավ չի ստացվել, մի շտապեք այն թափել կամ դեն նետել։ Կա լուծում։ Հեղուկ մայոնեզով տարան թողեք 1-2 ժամ։ Այս ընթացքում ձուն և յուղը կբաժանվեն։

Այնուհետև բլենդերն իջեցրեք մինչև հատակը և խառնեք։ Կարևորը բլենդերը ներքևում պահելն է, մինչև զգաք, որ մայոնեզը սկսում է խտանալ։

Հենց որ մայոնեզը սկսի խտանալ, աստիճանաբար բարձրացրեք բլենդերը և մայոնեզը հասցրեք ցանկալի խտության։

Բարի ախորժակ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում