Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ (գուցե նույնիսկ ձեր ամառանոցում): Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Դդմի ցուկատ

Սկսենք միջուկից, որը մի փոքր ջանք գործադրելով կարելի է վերածել հիանալի քաղցրավենիքի։

Բաղադրիչներ․

– 1 կիլոգրամ դդում,
– 1 նարինջ,
– 1 կիտրոն,
– 700-800 գրամ շաքարավազ։

Պատրաստման եղանակը

1. Լվացեք դդումը, մաքրեք այն և կտրեք շերտերով։

2. Լվացեք ցիտրուսային մրգերը և կտրեք շրջանակների։

3. Բոլոր բաղադրիչները դրեք կաթսայի մեջ, ցանեք շաքարավազը և թողեք մի քանի ժամ, որպեսզի հյութը դուրս գա։ Այնուհետև եռացրեք և եփեք 5-7 րոպե։

4. Դատարկեք հյութը, դդմի կտորները և ցիտրուսային մրգերը շարեք խոհանոցային թղթի վրա և թխեք ջեռոցում։ Չորացրեք 3-4 ժամ։

5. Թողեք սառչի և ցանեք շաքարի փոշի։ Ցուկատը պատրաստ է։

Առանց շաքարի դդմի ցուկատ պատրաստելու համար վերցրեք 500 գրամ դդմի միջուկ, կիտրոնի հյութ, դարչին և իմբիր (ըստ ճաշակի)։ Մաքրեք, կտրատեք և վրան ցանեք հյութը և համեմունքները։ Չորացրեք չորացուցիչում 50 աստիճան ջերմաստիճանում 8-9 ժամ։

Դդմի սերմեր

Դդումը կիսեք և սերմերն առանձնացրեք։ Դրանք քամոցով լվացեք սառը ջրի տակ։ Առավել առողջարար չորացման տարբերակը արևի տակ չորացնելն է։ Սերմերը տարածեք փայլաթիթեղով պատված սկուտեղի վրա հնարավորինս բարակ շերտով և դրանք երեք օր թողեք արևի ուղիղ ճառագայթների տակ, պարբերաբար խառնելով (գիշերը տեղափոխեք տուն՝ որպեսզի չխոնավանան)։

Սերմերը ջեռոցում չորացնելը շատ ավելի արագ է՝ 2-3 ժամ։ Ջեռոցը նախապես տաքացրեք մինչև 200 աստիճան և սերմերով թավան դրեք մեջը՝ կրակը նվազեցնելով։ Խառնեք յուրաքանչյուր 5 րոպեն մեկ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում