«Ապրելու երկիր»-ը բոյկոտել է Արևաշատում մանկապարտեզի բացման հարցը

Սույն թվականի սեպտեմբերի 10-ին կայացել է Փարաքար խոշորացված համայնքի ավագանու հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր, այդ թվում՝ Արևաշատ վարչական բնակավայրի մանկապարտեզի բացման հարցը։

«Ապրելու երկիր» խմբակցությունը թեև ներկայացել է նիստին, սակայն նիստի սկզբում բոյկոտել է այն, ինչի արդյունքում համայնքի և բնակիչների համար կենսական կարևորության շատ հարցեր չեն հաստատվել, և, որ ամենակարևորն է, չի հաստատվել նաև Արևաշատ վարչական բնակավայրի մանկապարտեզի բացման հարցը, որը ապագա սերնդի կրթության ու դաստիարակության կարևորագույն և առաջնային հիմքն է:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փարաքար խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արաքսյա Վարդանյանը՝ նկատելով, որ «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամների չհիմնավորված արարքը  միտված է ավագանու որոշումների կայացման ձախողմանը, որի տուժողը Փարաքար խոշորացված համայնքի բնակիչն է՝ գյուղացին, գործարարը և որ ամենացավալին է՝ 3 տարեկան երեխան, որը զրկվել է իր նախադպրոցական կրթությունից՝ մանկապարտեզ հաճախելուց։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է Արաքսյա Վարդանյանի գրառմամբ՝ գրելով. Այն ամենը, ինչ պետք է իմանալ «Ապրելու երկիր» խմբակցության մասին:

«Ամպագոռգոռ հայտարարություններով, միայն սուտ ու կեղծիքով, համայնքի խնդիրներով մտահոգ թվալով՝ փորձում են մոլորեցնել քաղաքացիներին, ում օգտին որևէ նախագծի կողմ չեն քվեարկել և ոչ միայն: Իրենք եկել են նիստերի, որ իրենց վերաբերելի օրակարգերը միայն հաստատվի»:

Կիսվել սոց․ ցանցերում