«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում միացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված։
Միացրած ձայնագրությունում լրագրողը հարցնում է Քոչարյանին՝ «կո՞ղմ եք, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, թե՞ Ձեզ համար անկախությունը բացարձակ արժեք է», Քոչարյանն էլ պատասխանում է, որ Հայաստանն ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունի։
«Մեծ միավորում տեղավորվելու կարիք…ահա այսպես մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է իրեն անվանել ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ ու ՀՀ ինքնիշխանությունը չզիջող թիմ։ Դուք կապ չունեք Հայաստանի ինքնիշխանության հետ, դուք կապ չունեք ՀՀ անկախության հետ, մաքսիմումը, որ դուք կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- հայտարարեց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
