Հունաստանից մի կին ձերբակալվել է հրշեջներին հանդիպելու անսովոր փորձից հետո, հայտնում է Lenta.ru-ն։
Օգոստոսի 26-ին Տրիպոլի քաղաքի 44-ամյա բնակչուհին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրան երկու անգամ նկատել են Կերասիցայում գյուղատնտեսական հողատարածքում բռնկված հրդեհի վայրում։ Ինչպես պարզվել է, կինը երկու անտառային հրդեհ է առաջացրել օգոստոսի 24-ին և 25-ին։ Քննիչները պարզել են, որ կինը ցանկանում էր հրշեջների ուշադրությունը գրավել՝ նրանց հետ սիրախաղի ակնկալիքով: Հրդեհը միայն փոքր տարածքներ է վնասել և երկու դեպքում էլ արագ մարվել։ Հրշեջների օպերատիվ միջամտության շնորհիվ տուժածներ չկան։
Հույն կինը դատապարտվել է 36 ամսվա պայմանական ազատազրկման և հազար եվրո տուգանքի։