ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Նարեկ Բաբայանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Մնացականյանը կգործուղվեն Տալլին:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`
Կարգադրում եմ.
1. Աշխատանքային այցով 2024 թվականի սեպտեմբերի 25-28-ը Տալլին (Էստոնիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանին, բարեկամական խմբի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Բաբայանին, Հռիփսիմե Հունանյանին, ինչպես նաեւ բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե Մնացականյանին:
2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»,- ասված է կարգադրության մեջ:
ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը:
