Մենք երկու բան ենք արագ անում՝ մեքենա վարելը և ճաշելը. մնացած ամեն ինչը դանդաղ է. Փաշինյան

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ երկրում բոլորը արագության հետ կապված խնդիրներ ունեն:

«Մենք երկու բան ենք արագ անում՝ մեքենա վարելը և ճաշելը։ Մնացած ամեն ինչը դանդաղ է»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Կառավարությունն էլ է դանդաղ շարժվում ու մտածում:

«Դանդաղ ենք շարժվում, մենք էլ՝ որպես Կառավարություն, դանդաղ ենք շարժվում, նախարարությունները դանդաղ են շարժվում, մենք դանդաղ ենք մտածում»,- նշեց նա:

Վարչապետի համոզմամբ՝ դա է պատճառը, որ հետ ենք մնում կյանքից. «Ժամանակակից աշխարհից ետ ենք մնում, որովհետև մենք դանդաղ ենք։ Մեր վազքն էլ է դանդաղ, քայլքն էլ է դանդաղ, բացի մեքենա վարելուց ու սնվելուց»։

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ արագություն է պետք, որովհետև արագությունը պրոֆեսիոնալիզմի մասին է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում