Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կեղծիք է անվանել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մեղադրանքները իրանական բալիստիկ հրթիռներ Ռուսաստանին մատակարարելու վերաբերյալ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ դրանք օգտագործելու նպատակով:
«Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ վաճառելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք բացարձակ սուտ է, մենք խորհուրդ ենք տալիս ԵՄ-ին խուսափել կեղծիքների վրա հիմնված մեղադրանքներից»,- մեջբերել է նրա խոսքը Իրանի ԱԳՆ-ն։
Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Քանանին խստորեն դատապարտել է Բորելի դիրքորոշումը, որը սեպտեմբերի 13-ին Եվրամիության անունից ասել է, որ համայնքը դիտարկում է Իրանի ավիացիոն արդյունաբերության դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ռուսաստանին բալիստիկ հրթիռների ենթադրյալ մատակարարումների պատճառով։
«Ցավոք, որոշ արևմտյան երկրներ կախվածություն են ձեռք բերել պատժամիջոցներից՝ ընտրելով մի ուղի, որը ոչ միայն չի օգնում լուծել խնդիրները, այլ ինքնին խնդիր կդառնա և կարժանանա Իրանի պատասխանին»,- ավելացրել է Քանանին։
