«Ռեալ Սոսյեդադ»-ի երկրպագուները Վինիսիուսին հիմար են անվանել

«Ռեալ Սոսյեդադի» երկրպագուները վիրավորել են Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորին Իսպանիայի Պրիմերայի 5-րդ տուրի հանդիպման ժամանակ (0:2)։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Մասնավորապես, «Ռեալ Սոսյեդադի» երկրպագուները Վինիսիուսի հասցեին վանկարկել են՝ «Հիմար, հիմար»:

Այն բանից հետո, երբ բրազիլացի ֆուտբոլիստը 58-րդ րոպեին իրացրել է 11-մետրանոց հարվածը, նա մատը պահել է շուրթերին՝ ենթադրաբար ցույց տալով մրցակցի երկրպագուներին, որ նրանք պետք է լռեն։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է վեց հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո:

Կիսվել սոց․ ցանցերում