Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադрբեջանի միջև հակամшրտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Ռազմավարական համագործակցության ձևավորումը, ըստ Վրաստանի վարչապետի, կաջակցի երկու երկրների հարաբերությունների հետագա խորացմանը:

«Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՀՀ վարչապետին՝ ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկելու համար, որն առնչվում էր Աբխազիայից բնակիչների բռնի տեղահանմանը և վերադարձին։ Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեր երկրների հարաբերությունների դինամիկան շատ բարձր է, բարձրաստիճան այցերը հաճախակի են։ Մենք պարտավոր ենք այս դինամիկան պահպանել»,- ասաց նա:

Վրաստանը, ըստ Կոբախիձեի, աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության հաստատմանը, ողջունում է Հայ-ադրբեջանական հակամարտության լուծման դրական ընթացքը և պատրաստ է իր դերակատարությունն ունենալ խաղաղության հաստատման գործում:

Կիսվել սոց․ ցանցերում