Լևոն Քոչարյանի թիկնապահ-օգնականը բիզնես ունի․ նա խախտել է պաշտոնի անհամատեղելիության պահանջը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սաքոյանը, որը հանրությանը հայտնի դարձավ civic.am-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, խախտել է պաշտոնի անհամատեղելիության պահանջը։ Նման որոշում է կայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Նա, ըստ պետռեգիստրի տվյալների, հանդիսանում է «Էս-Յան» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասի սեփականատերը, նրա հայտարարագրում ՍՊԸ-ն հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ ՀՀ օրենսդրությամբ ԱԺ պատգամավորի օգնականի պաշտոնը հանդիսանում է պետական հայեցողական պաշտոն, իսկ այս պաշտոնի դեպքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելվում է։ Օրենքը սահմանում է, որ պաշտոնի նշանակվելուց հետո 1 ամսվա ընթացքում անձը իրեն պատկանող առևտրային կազմակերպության կառավարումը պետք է հանձնի հավատարմագրային կառավարման, մինչդեռ Սուքոյանը նշված ժամանակահատվածում շարունակել է աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ ստանալ նշյալ ընկերությունից։ Արթուր Սուքոյանն իր դիրքորոշման մեջ նշել է այն հանգամանքը, որ ընկերությունը վերջին տարում թեև գրանցված է եղել, բայց որևէ գործունեություն չի ծավալել։ «Իմ կողմից հիմնադրված «Էս-Յան» ՍՊ ընկերությունը 2023թ. սեպտեմբերի 1-ից փաստացի որևէ գործունեություն չի իրականացրել. Կազմակերպությունը զուտ դե յուրե է շարունակել գոյություն ունենալ, իսկ ես որևէ կերպ ներգրավված չեմ եղել կազմակերպության գործունեությանը, որևէ գործողություն չեմ իրականացրել կազմակերպության գործունեության կազմակերպման և իրականացման համար: Կազմակերպությունը սույն թվականի հուլիսի 8-ին կասեցվել է իմ դիմումի հիման վրա, դադարեցումը անհնար է՝ պայմանավորված վերջինիս պարտավորությունների, այդ թվում՝ դրամական պարտավորությունների առկայության փաստի ուժով: ՍՊԸ կասեցման պարագայում ակնհայտ է, որ իմ կողմից վերացվել են այն ենթադրյալ խախտումները, որոնք առկա էին, ինչով պայմանավորված Կոռոպցիայի կանխարգելման հանձնաժողովից հայցում եմ իմ նկատմամբ հարուցված վարույթը կարճել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/810457.html?fbclid=IwY2xjawFVQCpleHRuA2FlbQIxMQABHcrBW8m1Yu6PsNZTYz8xqJiAZXmGruygHrywRorzeBwE3tT4u4hv8i57vg_aem_9ISYF3DoLp3jfu-qm8DNSQ

https://factor.am/787907.html

Կիսվել սոց․ ցանցերում