ՀՀ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում. Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur-ի ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնել են նախարարությունից:

Ասոցիացիան համագործակցելով առողջապահության նախարարության հետ` Հայաստանի բժիշկներին հնարավորություն է տալիս Ֆրանսիայում վերապատրաստվելու:

Եռամսյա վերապատրաստումից հետո 2 բժիշկ արդեն վերադարձել է, իսկ 3-ը`պատրաստվում են մեկնելու: Նրանք ևս ներկաեն եղել հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են լեզվական, կազմակերպչական մի շարք խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնակելու անհրաժեշտությունը, որը կբերի ծրագրին ավելի լայն թափ հաղորդելուն:

Arménie Côte d’Azur ասոցիացիան հոգում է Ֆրանսիայում վերապատրաստվելու ֆինանսական ծախսերը: Ծրագրի կարևոր պայման է ֆրանսերենի իմացությունն ու վերապատրաստումից հետո Հայաստանում գործունեությունը շարունակելը:

Կիսվել սոց․ ցանցերում