Լիբանանում փեյջերների պшյթյունի հետևանքով մшհացածների թվում երեխաներ կան. տուժածների թիվը հասել է 2800-ի (տեսանյութ)

Ավելի քան 2800 մարդ է տուժել է Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով:

Այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Օբյադը։

8 մարդ մահացել է: 200 տուժածի վիճակը գնահատվում է ծանր:

Վիրավորների և մահացածների թվում երեխաներ կան:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին Լիբանանում կիբերհարձակման հետևանքով վիրավորվել է «Հեզբոլլահի» ավելի քան հազար անդամ։ Նրանց ռադիոկապի սարքերը հանկարծակի պայթել են Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի արևելքում և հարավում գտնվող Բեքաա հովտում:

Mehr լրատվական գործակալության տվյալներով՝ պայթյունի հետեւանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։

 

https://t.me/lragroghcom/1062

Կիսվել սոց․ ցանցերում